Երկու թայֆուն է մոտենում Ճապոնիայի հարավին և հարավ-արևմուտքին

Երկու թայֆուն է մոտենում Ճապոնիայի հարավին և հարավ-արևմուտքին

Երկու թայֆուն շարժվում է դեպի Ճապոնիայի հարավային և հարավ-արևմտյան հատվածներ։ Այս մասին հայտնում է Ազգային օդերեւութաբանական վարչությունը։

«Հայկուի» թայֆունը մոտենում է երկրի հարավին և սեպտեմբերի 3-ին կարող է հասնել Օկինավա պրեֆեկտուրայի ծայրամասային կղզիներին: Նրա կենտրոնական հատվածում քամու արագությունը մոտ 30 մ/վ է, պոռթկումները մինչև 45 մ/վրկ։

Միևնույն ժամանակ Կյուսյու հարավ-արևմտյան խոշոր կղզուն մոտենում է Կյուրոգի թայֆունը՝ կենտրոնական հատվածում մոտ 25 մ/վ արագությամբ և մինչև 35 մ/վրկ պոռթկումներով։ Ակնկալվում է, որ այն իր ափ կհասնի սեպտեմբերի 4-ին:

Բարդ եղանակային պայմանների պատճառով Ճապոնիայի իշխանությունները տեղի բնակիչներին հորդորել են զգոնություն պահպանել՝ կապված ջրհեղեղների և սողանքների հնարավորությանհետ։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում