«Ռոմայի» նախկին մարզիչը կգլխավորի «Նապոլին»

«Ռոմայի» նախկին մարզիչը կգլխավորի «Նապոլին»

Լուչիանո Սպալետին նշանակվել է «Նապոլիի» գլխավոր մարզիչ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

62-ամյա իտալացին իր պարտականություններին կանցնի հունիսի 1-ից: «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնում Սպալետին կփոխարինի Ջենարո Գատուզոյին, ով օրեր առաջ տեղափոխվել էր «Ֆիորենտինա»:

Լուչիանո Սպալետիի նախորդ աշխատավայրն էր Միլանի «Ինտերը», որի գլխավոր մարզչի պաշտոնը նա լքել էր 2019 թվականի ամռանը: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև «Էմպոլին», «Սամպդորիան», «Վենեցիան», «Ուդինեզեն», «Անկոնան», «Ռոման» ու ռուսական «Զենիթը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում