Մալիում դատարանը գնդապետին ժամանակավոր նախագահ է նշանակել
Մալիի Սահմանադրական դատարանը գնդապետ Ասսիմի Գոյտուին նշանակել է երկրի ժամանակավոր նախագահ: Այս մասին մայիսի 29-ին հաղորդում է ВВС-ն:
«Դատարանը հայտարարել է, որ որոշումն ընդունվել է ուրբաթ օրը՝ «նախագահի պաշտոնը թափուր մնալու» պատճառով»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Գոյտուն արդեն փորձել է չորեքշաբթի օրն իրեն ժամանակավոր նախագահ հայտարարել: Իսկ 2020թ-ի օգոստոսին նա ղեկավարել է առաջին հեղաշրջումը, ինչի հետևանքով ընտրված նախագահ Իբրահիմ Բուբակար Քեյթը լքեց պաշտոնը:
Գոյտուն վերջին շրջանում Մալիի արդեն երկրորդ ժամանակավոր նախագահն է: Նախորդ ժամանակավոր նախագահ Բա Նդաուին ժամանակավոր վարչապետ Մոկտար Ուանայի հետ ձերբակալել էին զինվորականները, բայց ազատ էին արձակել, երբ նրանք հրաժարական էին տվել միջազգային միջնորդների ներկայությամբ:
Կարծիքներ