Ադրբեջանն ու Հայաստանը պետք է դադարեցնեն կրակն ու վերադառնան բանակցությունների սեղան առանց նախապայմանների. Ռումինիայի նախագահ

Ադրբեջանն ու Հայաստանը պետք է  դադարեցնեն կրակն ու վերադառնան բանակցությունների սեղան առանց նախապայմանների. Ռումինիայի նախագահ

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը հոկտեմբերի 1-ից 2-ը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական խորհրդի արտահերթ նիստին, որի ընթացքում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության գոտում իրադրությանը։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Եվրոպական խորհուրդը կոչ արեց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, վերահաստատել կողմերի հավատարմությունը տևական զինադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչին հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով կամ արտաքին միջամտությամբ: Եվրոպական առաջնորդները շեշտեցին, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է վերադառնան բանակցությունների սեղան առանց նախապայմանների: Եվրոպական խորհուրդը վերահաստատեց իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին և կոչ արեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչին փնտրել Եվրամիության համար նոր ուղիներ՝ աջակցելու հակամարտության կարգավորման գործընթացին»:

Ռումինիայի նախագահը վերահաստատել է իր կոչը՝ հակամարտության դեէսկալացիայի և քաղաքական երկխոսությունը վերսկսելու վերաբերյալ՝ միջազգային իրավունքի համաձայն խաղաղ լուծումներ գտնելու համար: Նախագահ Կլաուս Յոհաննիսը հայտնել է իր աջակցությունը նաև Մինսկի խմբի աշխատանքներին և խրախուսեց Եվրամիության ավելի ակտիվ դերակատարությունը ճգնաժամի կարգավորման գործընթացում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում