Դոլարի կուրսը 2014թ. Ղրիմի բռնակցումից ու սանկցիաներից հետո էսքան ցածր չի եղել․ Էդուարդ Ավետիսյան

Դոլարի կուրսը 2014թ. Ղրիմի բռնակցումից ու սանկցիաներից հետո էսքան ցածր չի եղել․ Էդուարդ Ավետիսյան

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Էդուարդ Ավետիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 

Դոլարի կուրսը` 467։ 2014թ. Ղրիմի բռնակցումից ու սանկցիաներից հետո էսքան ցածր չի եղել։ Կարծիքս, թե ինչի եմ սա դրական համարում՝

մի քանի շաբաթ առաջ մեկնաբանություն էի գրել, թե ինչի եմ սա դրական համարում։ Copy-paste անեմ էստեղ`

Չնայած մենք սովոր ենք ամեն ինչի արժեքը չափել փողով, բայց փողը նույնպես հարաբերական երևույթ ա։ Սովորաբար ոչ թե տներն են թանկանում, կամ ապրանքներն են թանկանում, այլ փողն ա արժեզրկվում` փող տպելու ու փողի պաշարը մեծացնելու հետևանքով։ Ու մի տեսակի փողը կամ արտարժույթը իր հարաբերական արժեքով նույնպես տատանվում ա մյուսների հանդեպ` այդ փողի պաշարից ու պահանջարկից ելնելով

2020 թվականի մարտից, քովիդից սկսած ԱՄՆ-ն ահռելի քանակությամբ փող ա տպել։ Ճշգրիտ քանակը դժվար ա չափել, բայց մոտավոր ասում են` 2020-2022 էնքան նոր փող ա տպվել, ինչքան որ նախքան այդ ա գոյություն ունեցել։ Այսինքն փողի պաշարը կրկնակի ավելացել ա։ Սա նշանակում ա, որ եթե դոլարի պահանջարկը մնա նույնը, ապա մի քանի տարի անց, երբ այդ գումարները ամբողջովին շրջանառվեն համաշխարհային տնտեսության մեջ, դոլարը կրկնակի կարժեզրկվի ու դոլարով գնահատվող ամեն կայուն ակտիվ կրկնակի կթանկանա։ $100,000-նոց տունը արդեն կգնահատվի $200,000 և այլն։ Սա իհարկե բազմակի այլ ֆակտորներ հաշվի առնելով` ինչպես դոլարի ստատուսը ու պահանջարկը, կամ համեմատական ակտիվի` օրինակ անշարժ գույքը հանդեպ պահանջարկը։

Հիմա եթե նույն ԱՄՆ-ում տարեկան ինֆլյացիան երկնիշ թվի է մոտ, իսկ կախված նրանից, թե ինֆյացիան ինչպես ես չափում, անգամ 15%ին է մոտենում, ապա ԱՄՆ դոլարի հետ նույն կուրսը պահպանող արտարժույթները նշանակում է, որ նույն տեմպով գահավիժում են։ ԱՄՆ-ն էդ առումով շատ ոչ նախանձելի վիճակում ա։ Իսկ ՀՀ դրամը եթե հանկարծ ԱՄՆ դոլարի հանդեպ արժեզրկվեր, կուրսը գնար 500, 600 և այլն, կնշանակեր, որ մեզ է՛լ ավելի սարսափելի ինֆլյացիայա սպասվում, 20-30-50% տարեկան։ Էն, որ Դոլար/Դրամ կուրսը կայուն ա, նշանակում ա, որ ԱՄՆ-ի հետ նույն չափի վատ վիճակում ենք։ Բայց ցանկալի կլիներ, ու շատ հավանական ա, որ հակառակը` դրամը արժևորվի դոլարի հանդեպ, որովհետև Հայաստանը շատ ավելի պատասխանատու դրամավարկային քաղաքականություն ա վարել վերջին երկու տարիներին։ Մարդկանց տանը չի նստեցրել, փող չի տպել ու փող բաժանել, որ հետո ինֆլյացիայով քթներիցս բերի։ Ոչ էլ վարկերի տոկոսներն ա 0% դարձրել` ի տարբերություն ԱՄՆ-ի, որը նույնպես նպաստել ա իրենց փողի պաշարի ավելացմանը։

Նույն ԱՄՆ-ում ու Եվրոպական երկներում, որտեղ lockdown-ներ էին անում ու փող բաժանում, հիմա սարսափելի ինֆլյացիոն վիճակ ա։ Սա Իսպանիայի վերջին ցուցանիշներն են։ Եթե չենք ուզում սրան հասնել, պետք է առնվազն կայուն դոլար/դրամ կուրսի վրա մնանք, կամ ավելի լավ է` չխանգարենք նրան, որ դրամը բնական կերպով արժևորվի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում