Քննարկվել է Հայաստան-սփյուռք համաժողովի ռազմավարությունը
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հրավերով այսօր հանձնակատարի գրասենյակում են հյուրընկալվել Հայաստանում գործող սփյուռքյան կազմակերպությունների ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացնում է հանձնակատարի ֆեյսբուքյան էջը:
Հանդիպման նպատակն է եղել Հայաստան-սփյուռք կայանալիք համաժողովի և ռազմավարության վերաբերյալ քննարկում ծավալելը և մտքեր փոխանակելը:
Համահայկական համաժողովն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 17-ից 20-ը։ Գործընկեր կազամակերպություններին ներկայացվել են համաժողովի ուղղությունները և մոտեցումները: Առաջիկա ամիսների ընթացքում գրասենյակը համաժողովի նախապատրաստման աշխատանքների շրջանակներում այլ հանդիպումներ կանցկացնի տարբեր խմբերի և փորձագետների հետ։
Կարծիքներ