Մեքենաներին շրջանցելու համար 47 համարի ավտոբուսը Երևանում բարձրանում է մայթ ու ընթանում մայթով (տեսանյութ)
Երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Երեւանում 47 համարի ավտոբուսի վարորդը մայթով է երթեւեկում: Տեսնայութում նկատելի է, որ դիմացի մեքենաներին շրջանցելու համար ավտոբուսը բարձրանում է մայթ եւ երթեւեկելով առաջ գնում:
Երեւանի քաղաքապետարանից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ 47 համարի երթուղին սպասարկող կազմակերպությունը մասնավոր է: Նաեւ նշեցին, որ երթեւեկության կանոնները խախտելու համար երթուղին սպասարկող ընկերության կողմից վարորդին տրվել է խիստ նկատողություն:
ՀՀ ոստիակնության լրատվականից էլ մեզ հայտնեցին, որ պարեկային ծառայության ծառայողների կողմից 47 համարի վարորդը հայտնաբերվել է, նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն:
Տեսանյութը նկարահանվել է տարածքի մեքենաներից մեկի ներսում առկա տեսաարձանագրիչով:
Կարծիքներ