Երևանի փոխքաղաքապետն ազատվեց պաշտոնից
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 24-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Ս. Հարությունյանի դիմումը՝
1. Սերգեյ Հարությունյանին 2022 թվականի հունվարի 24-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից։
2. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և վերջին աշխատանքային օր համարել 2022թ. հունվարի 21-ը»։
Հարությունյանը համակարգում և վերահսկում էր քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի, անշարժ գույքի կառավարման վարչությունների, զորահավաքային բաժնի աշխատանքները:
Կարծիքներ