Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին ՈՒԱԶ-ը գլորվել է ձորը, վարորդը մահացել է

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին ՈՒԱԶ-ը գլորվել է ձորը, վարորդը մահացել է

Ապրիլի 29-ին՝ ժամը 08:39-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդի տարածաշրջանում՝ «Քամոտ ղաշ» հանդամասում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի «Քամոտ ղաշ» սարալանջի հատվածում ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Խ․, ծնված 1955 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 400 մետր գլորվել մոտակա ձորակը։

Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 300 մետր հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին, պատգարակով դուրս բերել ձորակից (մոտ 600) և տեղափոխել Բերդի ԲԿ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում