Կրասարի կամրջի վերանորոգման հարցը ներառված է 2021թ֊ին իրականացվող ծրագրերի ցանկում. պատգամավոր (լուսանկարներ)
Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Կրասար գյուղի կամրջի վերանորոգման հարցն իմ ուշադրության կենտրոնում է եղել դեռևս մարզպետ աշխատած ժամանակվանից։ Օրեր առաջ կամուրջի հիմնանորոգման խնդրով գրությամբ դիմել էի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով հնարավորության դեպքում միջոցներ ձեռնարկել կամրջի վերանորոգման համար։ Գրությանն ի պատասխան՝ նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացնում է, որ կամրջի վերանորոգման հարցը ներառված է 2021թ֊ին իրականացվող ծրագրերի ցանկում։
Պատգամավոր Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ