«Ֆուդ Սիթի»-ի ղեկավարները վստահեցրել են, որ ամեն ինչ կանեն իրավիճակը կարգավորելու համար
Ռուսաստանի Հայերի միությունը «Ֆուդ Սիթի»-ում տեղի ունեցած իրավիճակի կապակցությամբ բանակցություններ է վարել Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ։
«Մենք տեղեկացրել ենք նրանց բարդ իրավիճակի մասին, որը ծագել է հայ վարձակալների իրավունքները ոտնահարելու հետեւանքով, եւ խնդրել ենք կարճ ժամկետում միջոցներ ձեռնարկել նրանց օրինական իրավունքները վերականգնելու համար։
Ինչպես հաղորդել է ազգությունների գործերով դաշնային գործակալության ղեկավար Ի․Բարինովը, «Ֆուդ Սիթի»-ի ղեկավարները վստահեցրել են, որ իրենց համար նույնչափ կարեւոր են բոլոր վարձակալները, այդ թվում՝ հայերը։ «Նրանք ամեն ինչ կանեն իրավիճակը կարգավորելու համար»,- այս մասին, ինտսագրամյան իր էջում, գրել է Ռուսաստանի Հայերի միություն նախագահ Արա Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Մոսկվայի խոշորագույն մեծածախ շուկաներից մեկից՝ գյուղատնտեսական «Ֆուդ Սիթի» շուկայից կեսգիշերին դուրս են բերվել հայկական ապրանքներով բեռնատարներ։ Որոշ մատակարարներ տեղեկացնում են, որ մթերքն արդեն փչացել է։
Կարծիքներ