Շիրակի մարզի Քեթի բնակավայրը շուտով նոր մանկապարտեզ կունենա
Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Քեթի բնակավայրը շուտով կունենա մանկապարտեզի վերակառուցված և հարմարավետ շենք։
Ծրագիրը կյանքի կկոչվի Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Ինչպես տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի և զբոսաշրջության վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը, մանկապարտեզը նախատեսված է լինելու 30-40 երեխայի համար:
Ծրագրով նախատեսված 46 մլն 582 հազար դրամի 60 տոկոսը՝ 27 մլն 949 հազար դրամը կհատկացնի պետությունը, մնացածը` համայնքը։ Ըստ պատասխանատուի շենքի վերակառուցման ավարտից հետո կբարեկարգվեն նաև խմբային, ննջարանային սենյակները, հանդերձարանը, խոհանոցը, սանհանգույցը, լվացքատունը, պահոցները, ինչպես նաև մարմնամարզության և խաղերի դահլիճները։
Նույն ծրագրի շրջանակներում կբարեկարգվի նաև շրջակա տարածքը։
Կարծիքներ