Մակրոնի հասցեին Էրդողանի հնչեցրած վիրավորանքներն անընդունելի են․ Շտեֆան Զայբերտ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած վիրավորանքներն անընդունելի են: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը՝ փոխանցում է TASS լրատվականը:
«Այդ խայտառակ խոսքերը բացարձակ անընդունելի են, հատկապես իսլամիստի կողմից ուսուցչի սարսափելի սպանությունից հետո»,- ասել է նա:
Զայբերտը նաև հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը դատապարտել է նաև խուզարկությունը, որն անցկացվել է անցած շաբաթ Բեռլինի մզկիթում:
«Գերմանիայի իրավապահ մարմինները գործում են օրենսդրությանը համապատասխան»,- նշել է Զայբերտը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Էմանուել Մակրոնը պետք է դիմի հոգեբույժի իսլամի նկատմամբ վատ վերաբերմունքի համար։
Կարծիքներ