Բարձրունի բնակավայրում և Հայկավան համայնքում էլեկտրաշչակ է գործարկվելու
Հուլիսի 23-ին` ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Զառիթափ համայնքի Բարձրունի բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:
Հուլիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Հայկավան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Վարժանքի ընթացքում գործարկվելու է համայնքում առկա շչակը:
ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ
Կարծիքներ