Մեծ սխալ է չհստակեցնելը, թե որն է ագրեսոր կողմը

 Մեծ սխալ է չհստակեցնելը, թե որն է ագրեսոր կողմը

 «ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը կրկին անդրադարձել է անցած տարի Արցախում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումների ժամանակ Թուրքիայի ցուցաբերած ռազմական աջակցությանը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար Սիրիայից զինյալների ներգրավմանը:

Մենենդեսն իր ելույթում շատ կարեւոր շեշտադրում է կատարել, որ մեծ սխալ են գործում, երբ որոշակի գործողությունների դեպքում չի հստակեցվում, թե որն է ագրեսոր կողմը։ Այս հանգամանքն իրապես էական ազդեցություն կարող էր ունենալ հակամարտության ամբողջ ընթացքում, քանի որ թե միջազգային հանրության, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից հնչող հայտարարություններում չէր մատնանշվում, թե ի վերջո որ կողմն է նախահարձակ եղել, խախտել հրադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները եւ այլն։ Թերեւս եթե այս տարիների ընթացքում Ադրբեջանի ագրեսիվ եւ ապակառուցողական վարքագիծը արժանանար հստակ եւ համարժեք վերաբերմունքի, ապա այսօր Ադրբեջանի իշխանությունները չէին կարողանա թաքնվել կեղծ խաղաղասերի դիմակի տակ։ Մշտապես երկու կողմերին ուղղված կոչերն ու հորդորները անարդարության եւ անհավասարության մթնոլորտ էին ստեղծում, որից տուժել է եւ այսօր էլ տուժում է հայ ժողովուրդը, ի դեմս արցախցիների»:

Գրում է  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում