Գինցբուրգը համեմատել է կորոնավիրուսի եւ թռչնագրիպի վտանգավորությունը
Ամբողջ աշխարհը թռչնագրիպի համավարակին Է պատրաստվել, այլ ոչ թե COVID-19-ի, բայց պարզվեց, որ կորոնավիրուսն Էլ ավելի նենգ Է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել Է Ն.Ֆ.Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
Նա հիշեցրել Է, որ A գրիպը, որն անվանում են թռչնագրիպ, քանի որ նա շրջանառվում Է թռչունների շրջանում, փաստորեն մահացու Է. թռչունների համար բազմաթիվ հիմնամանրԷներ մահացու են 90-100 տոկոսով: Նրա խոսքով՝ կորոնավիրուսն ավելի քիչ Է մահացու, բայց այն ավելի նենգ Է. առաջին ախտանիշերը կարող են անմիջապես ի հայտ չգալ, այլ մի քանի շաբաթ անց: Քանի դեռ մարդը չգիտի, որ հիվանդ Է, նա վարակում Է մյուսներին, ինչի պատճառով վիրուսը տարածվում Է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19-ի համավարակի մասին հայտարարել Է անցյալ տարվա մարտի 11-ին:
Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցում Է 130 միլիոնը, նրանցից ավելի քան 2,8 միլիոնին բժիշկներին չի հաջողվել փրկել: Կորոնավիրուսի կանխարգելման համար աշխարհում առաջին պատվաստանյութը Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել Է օգոստոսին:
Այն «Սպուտնիկ V»-ն Է, որը մշակվել Է Գամալեյայի կենտրոնի կողմից՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) աջակցությամբ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա: Դա լուծույթ Է միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով:
Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ