Ինչ ունեցվածք է հայտարարագրել Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը

Ինչ ունեցվածք է հայտարարագրել Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը 2023 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ Ավետիսյանը ներկայացրել է համատեղ սեփականությամբ երկու բնակարան, որոնցից մեկը գտնվում է մայրաքաղաքում, մյուսը՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Բնակարանները նա ձեռք է բերել 1998 և 2018 թվականներին:

Վերջինս շարժական գույք չունի:

Որպես բանկային հաշվի մնացորդ Ավետիսյանը տարեսկզբին հայտարարագրել է 51 հազար 387.46 դրամ, որը տարեվերջին դարձել է 602 հազար 348 դրամ։ Կանխիկ միջոցներ նա չի ներկայացրել:

Ավետիսյանի ընդհանուր եկամուտները տարվա ընթացքում կազմել են 15 միլիոն 858 հազար 86 դրամ, որից 14 միլիոն 45 հազար 524 դրամը ստացել է Պետական գույքի կառավարման կոմիտեից՝ որպես աշխատավարձ: Որպես այլ եկամուտ էլ նա Պետական եկամուտների կոմիտեից ստացել է 1 միլիոն 812 հազար 562 դրամ:

Վերջինս ունի նաև վարկ, որի մայր գումարի մնացորդը կազմում է 30 միլիոն 426 հազար 958.72 դրամ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում