Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Bucharest Grand Prix Rapid-ում
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Շանթ Սարգսյանը դարձել է Bucharest Grand Prix Rapid-ի հաղթող:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած մրցաշարում Շանթ Սարգսյանը 10 հնարավորից հավաքելով 8,5 միավոր` կիսել է 1-3 տեղերը, սակայն լրացուցիչ միավորներով հայ շախմատիստը զբաղեցրել է առաջին տեղը: Երկրորդ և երրորդ տեղերը կիսեցին Ուկրաինայի երկու ներկայացուցիչները:
Առաջին տեղի մրցանակային ֆոնդը կազմում է 5000 եվրո:
Կարծիքներ