Ֆիլիպիններում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպիններում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի օրը Ֆիլիպիններում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նասուգբու քաղաքից 5 կմ հարավ-արևելք (բնակչությունը՝ մոտ 63 հազար մարդ), որը գտնվում է Բաթանգաս նահանգում։ Օջախը գտնվել է 174 կմ խորության վրա։

Ավերածությունների, զոհերի կամ ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում