Հնդկաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 14-ի

Հնդկաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 14-ի

Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասսամ նահանգում, որտեղ անձրև է գալիս գրեթե մեկ շաբաթ, ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, յոթ մարդ համարվում է անհետ կորած։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով Աղետների կառավարման պետական ​​վարչությանը ։

Ընդհանուր առմամբ, աղետից տուժել է Ասամի 29 շրջանների 700 հազար բնակիչ։ Ավելի քան 2,2 հազար գյուղ ջրի տակ է անցել։

Փրկարարական աշխատանքներին մասնակցում են Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները։ Շատ բնակավայրեր ցամաքով հասանելի չեն։ Մարդկանց տարհանում են ժամանակավոր ճամբարներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում