Հայաստանում 50 նոր ամբուլատորիա է կառուցվում. Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովին շրջանակներում հայտնել է, որ մարդկային ներուժի զարգացման համատեքստում ներդրվել է բուժաշխատողների հավաստագրման պահանջ․ «Բժիշկները, ինչպես ընդունված է զարգացած աշխարհում, պիտի հինգ տարվա ընթացքում թարմացնեն իրենց գիտելիքները, մշտապես մասնակցեն ինքնազարգացման գիտական գործընթացներին»,- ասել է նա։
Նախարարը կարևորել է նաև առաջնային բուժօղակների դերը. «Հիվանդանոցային օղակը չափազանց կարևոր է, բայց, ի վերջո, թերապևտները, մանկաբույժներն ու ընտանեկան բժիշկներն են մարզերում տանում առողջության պահպանման հիմնական բեռը»,- ասել է նա՝ հավելելով, որ դա հաշվի առնելով՝ 50 ամբուլատորիա է կառուցվում զրոյից։
«Ինչ վերաբերվում է այլ երկրների բժշկագիտական փորձի ուղեցույցերի՝ Հայաստանում ներդրմանը, իհարկե, դրանց վրա հիմնվում ենք։ Չէ՞ որ մենք չունենք այդ պոտենցիալը, այդ գիտական ինստիտուտները, որ լրիվ նոր ուղեցույց կազմենք։ Ուստի վերցնում ենք թե եվրոպական, թե՛ ամերիկյան, թե զարգացած այլ երկրների ասոցիացիաների հաստատած ընթացակարգերը, թարգմանում, տեղայնացնում և ադապտացնում մեր այսօրվա իրականությանը»,- ասել է նա։
Կարծիքներ