Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Օգոստոսի 12-16-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝  Երևանում, Արարատի մարզի Մասիս քաղաքում, Կոտայքի մարզի Բջնի, Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղերում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 4 շահմար, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում