Ըստ կուլիսաjին խոսակցությունների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստում չստացած պետական աշխատողները կզրկվեն պարգևավճարներից
Դեռ երեկ՝ հունիսի 30-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացավ խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվեցին Հայաստանում կորոնավիրուսի համավարակային իրավիճակը, դրա տարածումը կանխարգելող միջոցառումները և պատվաստումային գործընթացը:
Ընդ որում խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանն իչ խոսքում շեշտեց, որ «Այս պահի դրությամբ մենք ունենք մոտավորապես 80000 պատվաստված քաղաքացի, ինչը շատ փոքր ցուցանիշ է, և մենք նաև այս խնդիրը պիտի կարողանանք լուծել: Այս ցուցանիշները պատշաճ մակարդակի բերելու համար պետք է լայն աշխատանք արվի, առաջին հերթին՝ հանրային հաղորդակցության ոլորտում»:
Արդեն իսկ ակնհայտ փաստ է, որ կառավարությունն ամեն ինչ անում է և շարունակելու է անել կորոոնավիրուսի դեմ պատվաստվոողների թիվն ավելացնելու համար՝ առաջին հերթին ելնելով քաղաքացիների առողջության անվտանգությունից։
Ընդ որում՝ ինչպես հայտնի դարձավ MediaNews-ին, ըստ կուլիսաjին խոսակցությունների պետական ապարատի բոլոր այն աշխատակիցները, ովքեր մինչ այժմ չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, կզրկվեն պարգևավճարներից։
Կարծիքներ