ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգում առնվազն 63 մարդ Է մահացել տապից
ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգում առնվազն 63 մարդ Է մահացել տապից: Այդ մասին հաղորդել Է Oregonian տեղական թերթը՝ վկայակոչելով նահանգի դատաբժշկական գլխավոր փորձագետին:
Մալթնոմա օկրուգը, որը ներառում Է նահանգի խոշորագույն քաղաքը՝ Փորթլենդը, ծանուցել Է, որ միայն օկրուգի սահմաններում մահացել Է 44-ից մինչեւ 97 տարեկան 45 մարդ: Բոլոր դեպքերում որպես մահվան պատճառ նշվել Է հիպերթերմիան կամ գերտաքացումը:
Օկրուգը հիշեցրել Է, որ 2017-2019 թվականներին ամբողջ նահանգին բաժին Է ընկել գերտաքացումից միայն 12 մահ: Երեք օր շարունակ նահանգում գրանցվում են տարվա այս ժամանակի համար ջերմաստիճանային ռեկորդներ, երկուշաբթի օրը՝ հունիսի 28-ին, ջերմաստիճանը հասել Է ըստ Ցելսիուսի 46,7 աստիճանի: Փորթլենդում ջերմաստիճանը ցերեկը գերազանցել Է ըստ Ցելսիուսի 30 աստիճանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ