«Սրանք ինձ oր ու արև չեն տա…». Մխիթար Զաքարյանն արդեն հուսահատվել է
Medianews—ը գրում է.
Նախորդ շաբաթ ԱԺ-ում խառն էր: Կառավարությունը ԱԺ-ում ներկայացնում էր ծրագիրը, սակայն, ինչպես և սպասվում էր, ծրագրի քննարկումն անցավ ավելի քան թեժ մթնոլորտում:
Հայհոյանքներ, քաշքշուկ, ծեծկռտուք … իշխանաւթյան դիրքորոշումը կոշտ էր, ՔՊ-ի պատգամավորները հասցրեցին մի քանի քացի, ապտակ ու հայհոյանքներ տալ ԱԺ-ում փողոցային պահվածք դրսևորող ընդդիմադիր պատգամավորներին: Օգոստոսի 25-ին ԱԺ-ում ընդդիմադիրների ծեծից, իսկ ավելի շուտ դաստիարակչսկան աշխատանքներից հետո, փոխվեց նաև վերջիններիս պահվածքը արդեն օգոստոսի 26-ի ԱԺ նիստին, խելոքացել էին` սեփական կաշվի վրա զգալով իշխանավորների կոշտ դիրքորոշումն ու ծանր բռունցքը:
Medianews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների ծեծի մասին իմացել է նաև Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը: Ըստ ականատեսների վերջինս ծանր հոգոց է քաշել ու ասել, որ իր բանը բուրդ է, էս իշխանությունն իրեն օր ու արև չի տա: Մխիթար Զաքարյանը հատկապես ծանր է տարել ԱԺ-ում Վահե Հակոբյանի ծեծը: Ստացվում է, որ Մխիթար Զաքարյանի համար հզոր ու անպարտելի թվացող Վահե Հակոբյանին ծեծի են ենթարկում ԱԺ-ում, բոլորի ու տեսախցիկների առջև:
Մխիթար Զաքարյանը շատ լավ է հասկանում, որ այս տեմպերով իր թիմակից-ընկերներին չի հաջողվի իշխանափոխություն անել ու ինքը ստիպված կլինի հատուցել գործած ապօրինությունների համար:
Կարծիքներ