63-ամյա Շերոն Սթոունը գրավիչ տեսքով հայտնվել է L’Officiel ամսագրի շապիկին (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը հայտնվել է L’Officiel ամսագրի շապիկին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
63-ամյա դերասանուհին երեք կերպարով է ներկայացել: Շապիկի վրա հայտնված լուսանկարում Սթոունը կրում է բաց նարնջագույն, նեղ զգեստ։ Երկրորդ հանդերձանքը, որով Շերոն Սթոունը ներկայացել է, սև թափանցիկ զգեստ է Tom Ford ապրանքանիշից։ Երրորդ կերպարի համար դերասանուհին կրել է սև կոստյում և սպիտակ լայնեզր գլխարկ։
Կարծիքներ