Կանադայում ոստիկանները 3 օր անտառում կորած 3-ամյա տղային գտել են ողջ և առողջ` լճափին քնած
3-ամյա տղան Կանադայի Օնտարիո նահանգի Քինգսթոն քաղաքի մերձակա անտառում երեք օր անցկացնելուց հետո ի վերտո հայտնաբերվել է, հայտնում է Global News-ը։
Մարտի 28-ին 3-ամյա Ջուդ Լեյթոնը հեռացել էր ընտանիքին պատկանող հողամասից և կորել։ Ոստիկանները փրկարար շների, ուղղաթիռների և ջրասույզների միջոցով որոնել են երեխային։ Որոնումներն իրականացվել են մոտակա անտառներում և ջրային տարածքներում։
Մարտի 31-ին 4 իրավապահ գտել է երեխային՝ անտառում գտնվող լճակի ափին քնած։ Ոստիկանության ծառայողները զարմացել են այն փաստից, որ երեխան վայրի անտառում ողջ է մնացել։ Շտապօգնության բժիշկները հետազոտել են տղային և տեղափոխել հիվանդանոց։ Նրա վիճակը բավարար է գնաատվել։
Կարծիքներ