Շիրակի մարզի որոշ համայնքներում մեկնարկել հացահատիկի բերքահավաքը
Շիրակի մարզի Ախուրյանի և Անիի ներքին գոտիներում մեկնարկել են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները։
Այս տարի մշակվել է 32732 հա հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածք՝ 14790 հա աշնանացան ցորեն և 14328 հա գարնանացան գարի, ընդհանուր առմամբ նախորդ տարվանից 1070 հա-ով պակաս։
Ակնկալվում է 1 հա-ից 25-30 ց բերք, ցորենի սերմացուի պակասը կլրացվի ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի միջոցով։
Պիլոտային ծրագրով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ առաջին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։ Ծրագրին կարող են մասնակցել 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։
Տրամադրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի համար կկազմի 70 դրամ: Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունները ներկայացրել են 2900 տ աշնանացան ցորենի պահանջարկ։
Վերոհիշյալ համայնքներում բերքահավաքի աշխատանքներին այսօր տեղում հետևել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Freenews-ին Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ Մարզպետ Տ․ Պետրոսյանը զրուցել է ոլորտի պատասխանատուների հետ, լսել հուզող խնդիրները և կարևորել կառավարության կողմից տրամադրվող օգնությունը, բացը լրացնելու համար։
Կարծիքներ