Առաջարկվում է նպաստ ստանալու հնարավորություն տալ նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողներին
Ազգային ժողովը քննարկում է «Պետական նպաստների» և «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողներին նպաստի իրավունք տրամադրել:
«Գործող իրավակարգավորումների համաձայն միկրոձեռնարկատիրության սուբիեկտ համարվող գործատուի վարձու աշխատողը չունի ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստի իրավունք: Հիմա առաջարկվում է վերանայել այս կարգավորումը»,-ասաց նախարարի տեղակալը:
Կարծիքներ