Rolls-Royce-ը թողարկել է բացառիկ մոդել՝ ապագա սեփականատիրոջը գաղտնի ուղերձով
Rolls-Royce ընկերությունը թողարկել է Wraith կուպեի նոր բացառիկ տարբերակը, որի դիզայնի մեջ ապագա սեփականատիրոջ համար գաղտնի ուղերձ է թաքցրել: Թե ինչ է հաղորդագրության մեջ, հայտնի է միայն երկու հոգու` դիզայներ Քեթրին Լեմանին եւ բրիտանական ապրանքանիշի գործադիր տնօրեն Թորսթեն Մյուլլեր-Օթվոսին, գրում է Motor-ը:
Wraith Kryptos-ի կոլեկցիոն թողարկումը կազմված է 50 ավտոմեքենաներից, որոնք բացառիկ Delphic Grey գույնի են: Դրա առանձնահատկությունն անտրացիտային բազային շերտն է, որը լրանում է միայն արեւի տակ երեւացող կապույտ եւ կանաչ փայլարային երանգներով:
Շեշտադրված coachline գիծը կրկնակի է՝ վերին մասը պատրաստված է նոր Kryptos Green գույնով, ստորին մասը՝ մուգ մոխրագույն է՝ Dark Grey: Wraith Kryptos-ի արտաքինը լրացնում են Orbit Grey փայլեցված անիվները, կենտրոնում կանաչ շրջանագծով:
Ծածկագրեր կան ամբողջ մեքենայի մեջ, եւ առաջինը «Էքստազի ոգի» արձանիկի հիմքում է: Կոդն իրենից ներկայացնում է փորագրված կետեր ու գծեր, որոնք մասամբ ծածկված են կանաչ էմալով, որոնք առաջին հայացքից կարծես սովորական դեկորատիվ տարրեր լինեն:
Հաջորդ կոդավորումը դռան շեմերի վրա է, իսկ եւս մեկը՝ նստարանների գլխատեղին, որտեղ նա փոխել է ֆիրմային RR գրառումը: Առաստաղին օպտամանրաթելային լուսադիոդների օգնությամբ պատկերված է նախշ, որը տվյալների հոսքի տպավորություն է թողնում, այս հնարքը օգտագործվել է նաեւ դռների դեկորում։
Ինչ վերաբերում է տեխնիկային, Wraith Kryptos-ի համար ոչ մի փոփոխություն նախատեսված չէ: Կուպեն նախկինի պես հագեցած է 6,6 լիտրանոց V12 երկտուրբո շարժիչով, որի վերադարձը կազմում է 632 ձիաուժ եւ 870 Նմ: Սարքը համադրված է ութ միջակայքով «ավտոմատ»-ի հետ:
Մինչեւ 100կմ/ժ արագությունը մեքենան զարգացնում է 4,5 վայրկյանում: Առավելագույն արագությունը ժամում 250 կմ է:
Ըստ Ռոլս-Ռոյսի՝ «ուղերձի գաղտնազերծումը օբյեկտի իրական իմաստը հասկանալու բանալին է, որը հակառակ դեպքում կընկալվեր միայն որպես արվեստի առարկա»: Պատասխանների տարբերակները կարելի է ուղարկել Whispers ֆիրմային բջջային հավելվածի միջոցով, որից կարող են օգտվել միայն Rolls-Royce-ի սեփականատերերը:
Կարծիքներ