Հանրապետության հրապարակը լցվեց լույսով և ժպիտներով․ Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հանրապետության հրապարակը լցվեց լույսով և ժպիտներով, երբ վառվեցին Երևանի գլխավոր տոնածառի հեքիաթային լույսերը։
Երևանցիները և քաղաքի հյուրերը միասին հավաքվեցին՝ կիսելու այս ջերմ ու հիշարժան պահը:
Այս պահը ոչ միայն տոնածառի լույսերով էր լուսավորված, այլև մարդկանց սրտերի ջերմությամբ՝ նշանավորելով Ամանորի սպասված տոների սկիզբը»։
Կարծիքներ