Հույն նախկին պատգամավորը խստորեն դատապարտել է Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները

Հույն նախկին պատգամավորը խստորեն դատապարտել է Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները

Եվրախորհրդարանի նախկին հույն պատգամավոր Նոտիս Մարիասը, ով այժմ ղեկավարում է «Հունաստան. այլ ճանապարհ» կուսակցությունը, հայտնել է, որ Ղրիմի վերաբերյալ վերջին հայտարարություններով Թուրքիայի նախագահը հասել է լկտիության գագաթնակետին: 

Ըստ նրա՝ Էրդողանը նման հայտարարություններով փորձում է սիրաշահել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին, իսկ Մոսկվայում այդ ամենը չեն հասկանում:  Ըստ նրա՝ Էրդողանը կողմ է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ «Սառը պատերազմ» վարի, քանի որ այդ ամենը բխում է Անկարայի շահերից:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ում մի քանի օր առաջ ելույթ ունեցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի կցումը Ռուսաստանին: Ավելի վաղ էլ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ չի ճանաչում Ղրիմում անցկացված խորհրդարանական ընտրությունները:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում