Ալաշկերտն ընկերական խաղում հաղթեց դուստր թիմին
Օգտվելով միջազգային դադարից, Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» ընկերական խաղ է անցկացրել դուստր թիմի հետ ու հաղթանակի հասել 5-1 հաշվով:
Առաջին թիմի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Ժոզե Էմբալոն, մեկական անգամ աչքի են ընկել Ալեքսանդր Գլիշիչը և Գրիգոր Աղեկյանը:
Երկրորդ թիմի միակ գոլը խփել է Ռոբերտ Ֆիդանյանը:
Կարծիքներ