Մեդվեդչուկին նոր մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության գործով
Նա նաեւ մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը նպաստելու մեջ:
Ուկրաինայի իրավապահ մարմինները նոր մեղադրանքներ են առաջադրել «Ընդդիմադիր պլատֆորմ - Հանուն կյանքի» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար, Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկին: Այս մասին, ինչպես հայտնում է ТАСС-ը՝ ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան:
«Այսօր մենք պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկին դավաճանության և ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը օգնություն ցուցաբերելու հարցով մեղադրանք ենք առաջադրել»,- ասել է նա:
Մեղադրանքները, նրա խոսքով, վերաբերում են Մեդվեդչուկի ենթադրյալ ներգրավվածությանը 2014-2015 թվականներին Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքներից ածուխի մատակարարման «սխեմայում»:
Կարծիքներ