Ղրղզստանը հայտարարել է, որ չի մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Երևանում

Ղրղըզստանի կառավարության ներկայացուցիչները չեն մասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին Հայաստանում:
Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից:
«Հանրապետության ներսում առաջացած հասարակական-քաղաքական իրավիճակի պատճառով մեր ներկայացուցիչները չեն կարողանա մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Երեւանում»,- հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Կարծիքներ