Փոխենք ինքներս մեզ, որ արժանի լինենք լուսավոր երեխեքի կյանքի գնով պահած հողում ապրելուն
Պատերազմը բոլորիս սիրտը մաշեց, բարակացրեց, հոգիներս տակն ու վրա արեց ու մեզ սարքեց նյարդերի կծիկ: Մեկն իր սիրելիին պահեց- փայփայեց առաջնագծում կռիվ տալուց, բայց առավոտները նրա համար սուրճ դնելիս մինչև վերջին թուրքը սպանելու կոչեր արեց, դե հայրենիքի համար կյանքն էլ արժե զոհել.. ուրիշի կյանքը: Մյուսը ցավն իր մեջ խեղդելով հայրենիքին տվեց ամենաթանկը, փոխարենը տարին մի օր կհիշեն, Եռաբլուրում ծաղիկներ կխոնարհեն ու կմոռանան: Ուրիշի վիշտը երբեք էլ ոչ-ոք չի կիսում... տարին մեկ անգամ, կես ժամով, Եռաբլուրում: Բայց թշնամին բոլորիս կյանքը բաժանեց երկու մասի՝ պատերազմից առաջ և հետո: Վերաարժևորելու կարիք ունենք՝ կյանքը, հայրենիքի հանդեպ սերը: Պիտի փոխենք ինքներս մեզ, որ արժանի լինենք լուսավոր երեխեքի կյանքի գնով պահած հողում ապրելուն:
Կարծիքներ