Կադիրովը մեկնաբանել է Զելենսկու սպանության պլանների մասին լուրերը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր Telegram-յան ալիքում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ իբր պատրաստվում է սպանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
Կադիրովն այս տեղեկությունն անվանել է անհեթեթություն, սակայն խորհուրդ է տվել Ուկրաինայի նախագահին փախչել, «որտեղ աչքը կկտրի» ։Նրա խոսքով՝ Զելենսկին չի արդարացրել վստահությունը, և շուտով «յուրայինները նրան ցտեսություն կասեն»։
«Արժանապատվորեն չես ապրել և արժանապատվորեն չես մեռնի: Դե՛, փախի՛ր»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։ Նա նաև Ուկրաինայի ղեկավարին համարել է պարզապես լավ КВН խաղացող և վստահեցրել, որ նա որևէ կերպ չի խանգարում ռուսական կողմին։
Մարտի 9-ին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել էր երկրի նախագահի նկատմամբ ավելի քան 10 մահափորձի մասին։
Կարծիքներ