Լող․ ինչպե՞ս է ամենաանվտանգ սպորտաձևն ազդում մարդու օրգանիզմի վրա
Հարավային Կարոլինայի համալսարանի գիտնականները 32 տարվա ընթացքում ուսումնասիրել են 40,000 տղամարդու և եզրակացրել, որ նրանք, ովքեր լողով են զբաղվում, ընդհանուր մահացության մակարդակը 50% -ով ցածր է վազորդներից և նստակյաց կենսակերպ ունեցող մարդկանցից: Այսպիսով, նրանք հաստատեցին տարածված այն համոզմունքը, որ լողը երկարացնում է կյանքը:
Լողը մեր հնագույն և կարևորագույն հմտություններից մեկն է։ Նախամարդիկ հիմնականում լողալ գիտեին․ նրանք ձուկ և այլ ջրային կենդանիներ էին որսում։ Բացի այդ նրանք նկատեցին, որ ջրում մազերն ու մաշկը ավելի մաքուր է դառնում, իսկ իրենք ավելի հազվադեպ են հիվանդանում։ Մեր նախնիների համար լողալն անհրաժեշտություն էր, միայն ավելի ուշ լողը դաձավ նաև սպորտաձև։
Չնայած լողավազանի ջրի՝ պարբերաբար մաքրմանը, մարդիկ կարող են աղտոտել այն։ Այդ պատճառով անհրաժեշտ է մինչև լողավազան մտնելն անպայման ցնցուղ ընդունել, ինչպես նաև՝ լողալուց հետո։ Ավելի հաճախ հանդիպող խնդիրներից է ոտքերի սունկը, որից կարելի խուսափել լողից հետո մանրմանասն ոտքերը մաքրել լվանալու միջոցով։
Կարծիքներ