Փորլուծություն կորոնավիրուսի ժամանակ. ինչ անել
Վիճակագրության համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների 5-18 տոկոսի մոտ աղեստամոքսային խնդիրներ են ի հայտ գալիս: Կորոնավիրուսի տարածված նշաններից մեկը, ի թիվս հազի, կոկորդի ցավի, փորլուծությունն է: Ընդ որում՝ հաճախ փորլուծությունը կարող է դառնալ այս վարակի միակ ախտանշանը:
Հայտնվելով օրգանիզմում՝ մասնավորապես՝ աղեստամոքսային համակարգի օրգաններում, կորոնավիրուսը սկսում է բազմանալ լորձաթաղանթի վրա՝ քայքայելով այն: Այդ ժամանակ ակտիվանում է իմունային մեխանիզմը՝ պայքարելով վիրուսի դեմ եւ առաջացնելով այնպիսի նշաններ, ինչպիսիք են սրտխառնոցը, որովայնում ցավերը, փորլուծությունը:
Փորլուծությունով կարող է ուղեկցվել թե ծանր ընթացով կորոնավիրուսը, թե թեթեւ:
Սովորաբար կորոնավիրուսի ժամանակ նկատվում է հետեւյալ պատկերը՝
Օրական 4-6 անգամ հաճախականություն..
Առանց արյան՝ ավելի լորձային մասսա..
Որովայնի հատվածում առանց չափազանց սուր ցավերի..
Փորլուծությունն ինքնին վտանգավոր է նրանով, որ կարող է օրգանիզմի ջրազրկման հանգեցնել: Իսկ COVID-19-ի դեպքում քանի որ սովորաբար հիվանդը բարձր ջերմություն է ունենում, ինչը եւս օրգանիզմը ջրազրկում է, փորլուծությունը կարող է առավել կրկնապատկել ջրազրկման վտանգը:
Ջրազրկման հետեւանքով օրգանիզմում առաջանում են հետեւյալ վտանգները՝
Սրտանոթային համակարգի աշխատանքի խախտում
Արյան շրջանառության վատացում
Երիկամների աշխատանքների խաթարում:
Կորոնավիրուսի ժամանակ անհրաժեշտ է շատ հեղուկ խմել, քանի որ հեղուկը նպաստում է օրգանիզմից վարակի ավելի արագ հեռացմանը:
Իսկ եթե կորոնավիրուսն ուղեկցվում է փորլուծությամբ, դիմեք բժշկի: Բացի դա, շատ հեղուկ օգտագործեք, թեյեր: Խմեք հաճախ, քիչ-քիչ, մի քանի կումերով:
Կարող եք բժշկի նշանակման հատուկ թուրմեր օգտագործել, խուսափեք այնպիսի սննդից, որոնք կարող են գրգռել աղիները, նպաստել փորլուծությանը:
Կարծիքներ