Ադրբեջանում խռովություն է հասունանում. իշխանությունը թաքցնում է զոհերի մասին տեղեկությունը

Ադրբեջանում խռովություն է հասունանում. իշխանությունը թաքցնում է զոհերի մասին տեղեկությունը

Օրեր առաջ Բաքվի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ թուրք-ադրբեջանական ռազմական շքերթը, թվում է՝ թշնամին պետք է  գոհ լիներ  իր հաղթանակով և տոներ այն, սակայն պատկերն Ադրբեջանւմ բոլորովին այլ է: Այստեղ աստիճանաբար զանգվածային բողոքի ցույցեր են հասունանում՝  ադրբեջանական բանակի զինծառայողների կորուստները զգալիորեն ավելին են, քան ներկայացնում է երկրի  իշխանությունը:  Ադրբեջանցիներից շատերն ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ այսօր  զոհերի մասին տեղեկանում են սոցկայքերում հրապարակված լուսանկարներից ու տեսանյութերից։ Ադրբեջանի իշխանությունները պետական մակարդակով փակել են Արցախյան պատերազմի ընթացքում իրենց կորուստների մասին տվյալները և հավաստիացնում են ՝ հրապարակում են բոլոր զոհերի անուննները, սակայն ադրբեջանցիները վստահ են՝   սպանվածների թիվն այնքան մեծ է, որ ալիևյան վարչակազմը երկար չի կարող թաքցնել ճշմարտությունն իր ժողովրդից:

Ոչ պաշտոնական տվյալներով Ադրբեջանն ունի մոտ 12 հազար զոհ, սակայն ադրբեջանցիներին վախեցնում են ռուս քաղաքագետների վերլուծությունները, որտեղ խոսվում է ավելի քան 25 հազար սպանվածի մասին, իսկ Ալիևը լուռ է՝ ոչ մի խոսք, ոչ մի հիշատակում զոհերի թվի մասին: Երկրում  խռովության մեծ ալիք է հասունանում՝ ադրբեջանցիները Ալիևից պատասխան են պահանջում՝ ինչ գնով է իրենց տրվել այս հաղթանակը:  

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում