Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter-ի աշխատանքում խափանումներ են գրանցվել ամբողջ աշխարհում: Այս մասին են վկայում Downdetector ծառայության տվյալները։
Հիմնականում օգտատերերը խնդիրներ են ունեցել կայքի և սոցցանցի բջջային հավելվածների աշխատանքում։ Խափանումների մասին հայտնողների մի մասը բողոքել է սերվերին միանալու հետ կապված խնդիրներից ։
Անսարքությունների մասին տեղեկացրել են ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում եւ այլ երկրներում:
Կարծիքներ