Աշխարհը շարժվում է դեպի աղետ․ Գուտերեշ
Համաշխարհային կլիմայի տաքացումը ավելի քան 1,5 աստիճանով կվերածվի աղետի։ Քսանի խմբի երկրները պետք է նվազեցնեն ջերմոցային գազերի արտանետումները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կլիմայի հարցերով խորհրդաժողովում։
«Աշխարհը շարժվում է դեպի աղետ: Գիտությունն ասում է, որ ցանկացած տաքացում 1,5 աստիճանից բարձր աղետ կդառնա: 1,5 աստիճանով ջերմաստիճանի բարձրացումը սահմանափակելու համար մեզ անհրաժեշտ է մինչև 2030 թվականը 45 տոկոսով կրճատել արտանետումները, այդ ժամանակ կստացվի մինչև հարյուրամյակի կեսերը հասնել ածխածնային չեզոքության»:
Դրա հետ մեկտեղ, նշել է գլխավոր քարտուղարը, երկրները շարժվում են մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումների ավելացմանը՝ 2010 թվականի մակարդակների համեմատությամբ 16 տոկոսով:
«Անհրաժեշտ է տարեկան 100 մլրդ դոլար հատկացնել զարգացող երկրներում կլիմայի ոլորտում միջոցառումների համար», – ասել է նա:
Գուտերիշի կարծիքով ՝ անհրաժեշտ են գործողություններ Քսանի խմբի կողմից։ «Այդ երկրներին բաժին է ընկնում ջերմոցային գազերի արտանետումների 80 տոկոսը, այսօր համաժողովում կոնսենսուս կար, որ «քսանյակի» հաջորդ հանդիպումը չափազանց կարևոր կլինի կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի խորհրդաժողովի հաջողության համար», – ասել է գլխավոր քարտուղարը:
Կարծիքներ