Սիրիայի հետ սահմանին ավիահարձակման են ենթարկվել Իրաքցի շիաների աշխարհազորի դիրքերը

Սիրիայի հետ սահմանին ավիահարձակման են ենթարկվել Իրաքցի շիաների աշխարհազորի դիրքերը

Հոկտեմբերի 4-ի առավոտյան Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու օդից մի քանի հարվածներ են հասցվել իրաքցի շիաների «Ալ Հաշդ աշ Շաաբի» աշխարհազորի ջոկատների դիրքերին: Այդ մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ գրոհել են չճանաչված ռազմական ինքնաթիռներով: Դրա հետ մեկտեղ, ինչպես պնդում է Իրաքի Rudaw հեռուստաալիքը, «Ալ Հաշդ աշ Շաաբի»-ի 19-րդ բրիգադի դիրքերին հարվածել են ամերիկյան մարտական ինքնաթիռները, որոնք մտնում են միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի մեջ: Հարձակումը տեղի է ունեցել Իրաքի՝ Սիրիային սահմանակից Անբարի արևմտյան նահանգում:

Տուժածների կամ նյութական վնասի մասին տեղեկություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում