Տեսչական մարմինը ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Նոր Նորքում գործող հերթապահ մանկապարտեզներում
Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգայցերը շարունակական են: Այսօր կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ուժեղացված վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գործող հերթապահ մանկապարտեզներում։
Մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցների ուշադրության կենտրոնում են մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը:
Վերահսկողական գործընթացի շնորհիվ նկատվում է առավել պատասխանատու մոտեցում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ, արձանագրված թերությունների դեպքում՝ տեսչական մարմնի աշխատակիցները տեղում տրամադրում են խորհրդատվություն և տալիս համապատասխան ցուցումներ:
Կրթության տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն:
Կարծիքներ