Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հերթական լարվածությամբ

Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հերթական լարվածությամբ

Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության հերթական սրացմամբ: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով «Լուրերի» հարցին:

«Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից և բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Երկարաժամկետ առումով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնական դեղատոմսը ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ գործարկումն է՝ հետագա սահմանագծման հեռանկարով, ինչպես դա արձանագրվել է 2021 թ. նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ»,- նշել է Զախարովան:

Նրա խոսքով՝ կարևոր է այդ հարցով երկկողմ հանձնաժողով ստեղծել: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Մոսկվայի անունից պատրաստակամություն է հայտնել համակողմանի խորհրդատվական աջակցություն ցուցաբերել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում