Դոնալդ Թրամփին հիասթափեցրել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադարի խախտումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի դադարեցման ռեժիմի խախտման պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Reuters-ին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:
Կարծիքներ