Գունավոր մետաղների գները նվազել են՝ բացառությամբ կոբալտի և մոլիբդենի. LME

Գունավոր մետաղների գները նվազել են՝ բացառությամբ կոբալտի և մոլիբդենի. LME

Լոնդոնի մետաղների բորսայի հուլիսի 16-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.51%-ով և կազմել 1660.50 դոլար, պղնձի գինը նվազել է 1.94%-ով և կազմել 6384.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.70%-ով և կազմել 1840.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.96%-ով և կազմել 13289.00 դոլար, անագի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 17200.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.52%-ով և կազմել 2198.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.12%-ով և կազմել 15829.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 28500.00 դոլար:

Գների չափման միավորը տոննան է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում