Արցախի պարետի որոշմամբ՝ Ստեփանակերտում 24 ժամով կասեցվել է 18 տնտեսվարողի գործունեություն
Արցախի Հանրապետության շրջաններում և մայրաքաղաքում ձևավորված հակամահաճարակային արագ արձագանքման խմբերը նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքերի շրջանակներում տնտեսվարողների շրջանում իրականացնում են ուժեղացված ստուգայցեր:
Վերջին օրերին իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է որոշում, համաձայն որի՝ Ստեփանակերտի 18 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի գործունեության ծավալումը արգելվել է 24 ժամով:
Պարետի ստորագրած մեկ այլ որոշմամբ՝ «Իսահակի աղբյուր» ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցվել է 72 ժամով:
Ավելի վաղ հրապարկված որոշմամբ էլ՝ 24 ժամով արգելվել է Շուշի քաղաքի 3 տնտեսվարողի գործունեությունը:
Կարծիքներ