Իմունիտետը կորոնավիրուսից հետո. Նոր տվյալներ
Կորոնավիրուսից ապաքինված մարդու օրգանիզմում հատուկ բջիջներ են արտադրվում, որոնք ունակ են հիշելու վիրուսը: Այդպես օրգանիզմը հնարավորություն է ստանում պայքարելու կրկնակի վարակի դեմ՝ պարզել են ԱՄՆ-ից եւ Շվեյցարիայից գիտնականները:
Հետազոտության ընթացքում, որը հրապարակվել է Nature ամսագրում, մասնագետներն ուսումնասիրել են 87 ապաքիված մարդու վարակումից 1,3 եւ 6,2 ամիս անց: Պարզվել է, որ չնայած նրան, որ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինները ժամանակի ընթացքում կարող են անհետանալ, այդ մարդկանց օրգանիզմում պահպանվել է հիշեղության B-բջիջների որոշակի մակարդակ, որոնք ճանաչում են վիրուսը: Այդ բջիջները թարմացնում են կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների արտադրությունը օրգանիզմ վիրուսի կրկնակի ներթափանցման դեպքում: Բացի այդ, հակամարմինները, ինչպես պարզել են գիտնականները, կայուն են SARS-CoV-2 մուտացիաների նկատմամբ, ինչը մատնանշում է հումորալ պատասխանի էվոլյուցիան եւ ախտածնի մուտացված ձեւի դեմ իմունային արձագանքի աջակցումը:
Հիշեցնենք, որ Public Health England (PHE)-ից բրիտանացի մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսից ապաքինվածների իմունիտետը պահպանվում է նվազագույնը 5 ամիս:
Կարծիքներ