Տիգրան Ուրիխանյանի մոտ COVID-19 ուղեկցվում է թոքաբորբով և սատուրացիայի անկմամբ

Տիգրան Ուրիխանյանի մոտ  COVID-19 ուղեկցվում է թոքաբորբով և սատուրացիայի անկմամբ

Ալյանս կուսակցության գրասենյակից հայտնում են, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մոտ COVID֊19 ուղեկցվում է թոքաբորբով և սատուրացիայի անկմամբ։ Այս մասին գրում է hraparak.am-ը: Ուրիխանյանն անցնում է ինտենսիվ բուժում, այս պահին քննարկվում է հոսպիտալացման անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ գրասենյակից հայտնում են, որ բոլոր այն կուսակցական հավաքները և միջոցառումները, որոնք նախատեսված են, իրականացվելու են կուսակցության վարչության անդամների, աշխատակազմի ղեկավարի և նախագահի տեղակալների մասնակցությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում